Որո՞նք են բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկ ունեցող երկրները. զեկույց

08:07 • 21.03.13

Hays և Oxford Economics ընկերությունները ներկայացրել են զեկույց, որն արտացոլում է բարձր որակավորմամբ մասնագետների աշխատանքի շուկայի վիճակը՝ աշխարհի 27 երկրների կտրվածքով: Երկրները գնահատվում են 0-ից (ամենաբարենպաստ) 10 (ամենից վատ) բալով:

 

Զեկույցում խոսվում է այն մասին, թե այս կամ այն աշխատանքային շուկաները որքանով են բարենպաստ գործատուի համար: Սակայն, ըստ Slon.ru-ի դրանից կարող են օգտվել նաև աշխատանք որոնողները:

 

Աշխատավարձերի վրա ընդհանուր ճնշման, բարձր որակավորում պահանջող ոլորտներում աշխատավարձերի վրա առկա ճնշման, կրթական ճկունության, աշխատանքային օրենսդրությն ճկունության և մի քանի այլ ցուցանիշների հիման վրա առաջատար է ճանաչվել Բելգիան՝ 3,3 բալ: Վերջին տեղում է հայտնվել ԱՄՆ-ն՝ 6,4 բալով:

 

Այն երկրների շարքում, որտեղ իսկապես լավ մասնագետները հարկավոր են, Հնդկաստանը 4-րդն է, Նիդեռլանդները՝ 5-րդը, Սինգապուրը՝ 12-րդը, Ռուսաստանը՝ 14-րդը, Ճապոնիան՝ 15-րդը, Շվեյցարիան 17-րդը, Չինաստանը՝ 18-րդը,Կանադան՝ 20-րդը, Հունգարիան՝ 24-րդը:

 

Նշվում է, որ ԲՐԻԿ-ում ընդհանուր առմամբ շատ ոչ ճկուն է կրթական համակարգը, Ռուսաստանում կրթությունը բարեփոխման կարիք ունի, ԱՄՆ-ում, չնայած բարձր գործազրկությանը, որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձներն աճում են:
 

Որո՞նք են բարձր որակավորմամբ մասնագետների պահանջարկ ունեցող երկրները. զեկույց