Քադաֆիի ընտանիքի անդամները լքել են Ալժիրը

21:08 • 21.03.13

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամները, որոնք 2011 թվականի օգոստոսին փախել էին Ալժիր, արդեն վաղուց լքել են երկիրը: Այս մասին այսօր հայտարարել է Լիբիայում Ալժիրի դեսպան Աբդելհամիդ Բուզահերը, գրում է Риа Новости-ին:


«Քադդաֆիի ընտանիքը վաղուց լքել է Ալժիրը և ներկա պահին նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չի գտնվում երկրի տարածքում»,- հայտնել է նա: Միևնույն ժամանակ նա չի հայտարարել, թե ուր են տեղափոխվել նախկին առաջնորդի բարեկամները:


2011 թվականի օգոստոսին Ալժիրում ապաստան էին ստացել Քադաֆի կին Սաֆիան և նրա 3 երեխաները՝ Աիշան, Հաննիբալը և Մոհամմեդը: Նրանց մյուս որդին՝ Սաադին, բնակություն է հաստատել Նիգերում, իսկ ևս 3-ը՝ Մութասսիմը, Սեյֆ ալ-Արաբը և Համիսը զոհվել են:


Ավագ որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, որը դիտվում էր որպես Քադդաֆիի ժառանգորդ, ձերբակալվել էր Լիբիայում և ներկա պահին սպասում է իր դատին: