Բեռլինի Օլիմպիական մարզադաշտի մոտ 2 ուղղաթիռ է բախվել
Բեռլինի Օլիմպիական մարզադաշտի մոտ ավիավթար է տեղի ունեցել. բախվել է 2 ուղղաթիռ, հայտնում է BBC-ն:
Բախման հետևանքով օդաչուներից մեկը մահացել է, կա 3 տուժած:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ոստիկանական զորավարժության ժամանակ, որին մասնակցել է 400 իրավապահ: Դեպքի վայրում այժմ աշխատում են բուժաշխատողները:
Գերմանական Bild-ը նույն առնչությամբ հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել ձյան ժամանակ:










