Գյումրիում թունավորվել է 6 մարդ, 4-ը երեխաներ են (թարմացված)

09:15 • 21.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 21-ին՝ ժամը 00.20-ին, տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրիի «Մսի կոմբինատ» թաղամասի թիվ 5 շենքի նույն բնակարանի բնակիչներ։


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, նրան են՝ 1979թ. ծնված Ա. Դուգինովը և 1984թ. ծնված Օ. Ազոյանը, իսկ 2002թ. ծնված Վ. Անտոնյանը, 2003թ. ծնված Վ. ԱՆտոնյանը 2004թ. ծնված Գ. Անտոնյանը և 1998թ. ծնված Գ. Անտոնյանը` Ավստրիական մանկական հիվանդանոց:


Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:


Ոստիկանության մամուլի ծառայությունից ավելի ուշ տեղեկացրեցրին, որ նրանք թունավորվել են մարտի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հորաքրոջ բնակարանում գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:


Կատարվում է քննություն: