Հնդիկ դերասանը կվերադառնա բանտ՝ Մումբայի պայթյունների պատճառով

16:34 • 21.03.13

Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշել է, որ հայտնի հնդիկ դերասան Սանջայ Դաթը, ով մեղադրվում է 1993թ. Մումբայում տեղի ունեցած պայթյունների գործով, պետք է վերադառնա բանտ, հայտնում է BBC-ն։

 

2006թ. նոյեմբերին դերասանը մեղադրվել է զենք գնելու և պահելու համար, որը նախատեսված է եղել Մումբայում հարձակումների համար։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն բանտում անցկացրել 18 ամիս։

 

2007թ. Դաթն ազատ է արձակվել գրավի դիմաց՝ վճիռը բողոքարկելուց հետո։ Արդյունքում դատարանն ազատազրկման ժամկետը դարձրել է 5 տարի։

 

1993թ. Մումբայում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է 257 մարդ, ավելի քան 700 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք։ Հնդիկ դերասանը մեղադրյալների աթոռին է հայտնվել 123 մարդու հետ, ովքեր կասկածվում էին պայթյունների կազմակերպման մեջ։ Երեք մարդ դատապարտվել է մահապատժի։