Սպասվում է փոփոխական եղանակ, 21–23-ը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 21-ից 22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին ցերեկը` արևմտյան շրջաններում, 24-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-ի ցերեկը և 25-ի գիշերը նույնքանով կնվազի:

Երևանում մարտի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ին` օրվա երկրորդ կեսին, 24-ին` սպասվում է անձրև ամպրոպ:

Երևանի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 23.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -9.60C (1940 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 6.90C










