Թաիլանդում փախստականների ճամբարում 30 մարդ է զոհվել
Թաիլանդի հյուսիսում բիրմացի փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, կա 200 վիրավոր, հայտնում է Interfax-ը՝ այդ երկրի ԱԳՆ-ի տվյալների հիման վրա:
Կրակը նաև 100 ժամանակակից կացարան է ոչնչացրել: Հրդեհի ենթադրյալ պատճառը ճաշ պատրաստելու ընթացքում կրակի հետ անզգույշ վերաբերվելն է եղել:
Այս՝ Մայո Հոնգ Սոնի ճամբարում ընդհանուր առմամբ 3,7 հազար փախստական կա:










