Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին այսօր հայտարարել է իր կաբինետի հրաժարականի մասին: Այս մասին նա հայտարարել է Սերայ կառավարական պալատում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միկատին պաշտոնաթողության գրավոր դիմում էր ներկայացրել երկրի նախագահ Միշել Սուլեյմանին՝ իր կաբինետի անդամների հետ տարաձայնությունների պատճառով: Այնուամենայնիվ, կենտրոնամետ նախարարներից մի քանիսը փորձել են վարչապետին հետ պահել այդ քայլից, սակայն նրանց ջանքներն ապարդյուն են անցել:
Միկատիի հրաժարականը, ինչպես կարծում են տեղական քաղաքագետները, կարող է Լիբանանում հունիսի 9-ին նշանակված պառլամենտական ընտրությունների հետաձգման պատճառ դառնալ:










