Զարթուցիչն անջատելով ևս 5 րոպե քնելն ավելի վտանգավոր է, քան կարելի է ենթադրել. ուսումնասիրություն
Զարթուցիչն անջատելով ևս 5 րոպե քնելն ավելի վտանգավոր է, քան կարելի է ենթադրել. ուսումնասիրություն
Մարդկանց մեծ մասը խենթանում է առավոտյան «ևս 5 րոպե» քնելու համար։ Դժվար է գտնել որևէ մեկին, ով չի սիրում սեղմել զարթուցիչի «ավելի ուշ»-ի կոճակը։ Սակայն գիտնականները զգուշացնում են, որ դրանով դուք ձեզ «արջի ծառայություն» եք մատուցում. գրում է Russia Today-ը։
Օրգանիզմը վեր կենալուն պատրաստվում է արթնանալուց մեկ ժամ առաջ. բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, քունն ավելի թեթև է դառնում։ Բացի այդ, սկսում է ակտիվանալ դոֆամին հորմոնի արտադրությունը, որը ուժ է տալիս օրվա սկզբի համար։
Զարթուցիչի զանգը հետաձգելն ընդհատում է այդ գործընթացը՝ բաժանելով ավելի փոքր մասերի։ Այդ կերպ՝ խախտվում է օրգանիզմի բնականոն աշխատանքը, ինչից մարդը դառնում է դյուրագրգիռ և իրեն հոգնած է զգում։
Այդ ամենն այն պատճառով, որ դարձյալ քնելիս օրգանիզմն իր ցիկլը վերսկսում է խորը քնից՝ արթնանալ պատրաստվելու փոխարեն։ Զարթուցիչի հերթական զանգը ընդհատում է քունը, ինչից մարդն ավելի հոգնած է զգում։
Գիտնականները խորհուրդ են տալիս զարթուցիչը դնել ավելի ուշ ժամի վրա, սակայն արթնանալ հենց առաջին զանգից։ Նրանք կարծում են, որ քնի կարճ կտորները ավելի շատ վնաս, քան օգուտ են տալիս։ Եվ փոխարենը առավոտյան քունը բաժանել 10-րոպեանոց 3 կտորների, պետք է քնել 30 րոպե։
Բացի այդ, գիտնականները խորհուրդ են տալիս կայուն գրաֆիկ ունենալ։ Քնելու և արթնանալու ժամի կարգավորումն ավելի շատ էներգիա կտա, քան 12 ժամյա հանգիստը՝ մեկ շաբաթ 7-ական ժամ քնելուց հետո։










