Խելահեղ գաղափար՝ ինչպես պաշտպանել ձեր iPhone-ը, երբ այն վայր եք գցում. Business Insider

08:11 • 22.03.13

Apple ընկերությունը հնարավոր է իր բջջային սարքերին ինտեգրի մի համակարգ, որը փոփոխում է սարքի դիրքն անկման ժամանակ այնպես, որ հարվածները «բաժին հասնեն» սարքի պատյանի առավել ամուր մասերին, հայտնում է Business Insider-ը:

 

Այս մասին տեղեկություն կա նաև ԱՄՆ-ի առևտրային ապրանքանշանների պատենտների գրանցման բյուրոյի կայքում: Անկումը կանխելու կամ «երկարաձգելու» համար առաջարկվում է նկատի ունենալ նաև ականջակալի բնիկը. այդ դեպքում օրինակ երաժշտություն լսող մարդու հեռախոսը ընկնելիս կարող է պարզապես կախվել-մնալ օդում:

 

Այդ «խելահեղ գաղափարը» կյանքի կոչելու համար մասնավորապես առաջարկվում է գործարկել աքսելերոմետր և հիրոսկոպ: Այն բանից հետո, երբ համակարգը պարզի, որ սարքն ընկնում է և հաշվարկի, թե որտեղ կստանա հարվածը, պետք է դեռ օդում կորեկցիայի ենթարկվի անկումը, որպեսզի պատյանի ամենաթույլ մասերը չտուժեն հարվածից:

 

2011-ին Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ցանկություն էր հայտնել պատենտավորել մինի օդային բարձիկներ՝ ընկնող բջջայինների համար:

 

Սակայն աղբյուրը զգուշացնում է, որ նկարագրվածն առաջիկայում  չենք տեսնի iPhone-ներում:

 

Խելահեղ գաղափար՝ ինչպես պաշտպանել ձեր iPhone-ը, երբ այն վայր եք գցում. Business Insider