Քրդերի հանրահավաքի ընթացքում Թուրքիայի դրոշի բացակայությունը մտահոգել է Էրդողանին

09:34 • 22.03.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է, որ երեկ Դիարբեքիրում կայացած հանրահավաքի ընթացքում թուրքական որևէ դրոշ չի եղել։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, թեև Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա քրդերին կոչ էր արել թողնել զենքերն ու հեռանալ Թուրքիայից, Էրդողանը դրական է գնահատել, սակայն հայտարարել է, թե հրապարակում թուրքական դրոշի բացակայությունն արդեն իսկ հակասում էր հայտարարությանը։

 

«Դիարբեքիրում կատարված հանրահավաքի ընթացքում պետք է թուրքական դրոշներ լինեին։ Դրոշի բացակայությունը հակասում է Օջալանի «մեսիջին» և սադրիչ քայլ է։ Օջալանի նամակում մեկ ազգի գաղափարը կար։ Հուսով ենք, որ ժանամակի ընթացքում դրանք էլ կանցնեն և 30 տարվա նեղությունը մեկ վայրկյան առաջ կհաղթահարենք։ Մեր դրոշի բացակայությունն էական բացթողում էր, ու ես դա շոուի համար չեմ ասում»,-հայտարարել է Էրդողանը։