Femen-ի ակտիվիստուհիները վրեժ են լուծել եվրապատգամավորից ուկրաինացի մարմնավաճառների համար (տեսանյութ)
Բրյուսելում Femen շարժման ակտիվիստուհիներից մեկը հարձակվել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի վրա, հայտնում է Обозреватель-ը։
Ինչպես հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից, Ալեքսանդրա Շևչենկոն պատգամավորի վրա է հարձակվել մարտի 21-ի երեկոյան, ԵԽ շենքի դիմաց։
Femen-ից վստահեցնում են, որ Ուկրաինա այցի ժամանակ Բրոքն ակտիվորեն օգտվել է ուկրաինացի մարմնավաճառների ծառայություններից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է արել կանանց հասցեին։
Միջադեպի մասնակիցներից մեկին հաջողվել է լքել դեպքի վայրը, իսկ Շևչենկոյին ձերբակալել են ԵԽ շենքի անվտանգության աշխատակիցները։










