Ինտերնետ աճուրդում վաճառվել է կատվի մորթուց պատրաստված կարպետ
Նորզելանդացի խրտվիլակագործ Էնդրյու Լանքասթերն ինտերնետ աճուրդի է հանել կատվի մորթուց պատրաստված հատակի կարպետ, որպիսին ստանում են սովորաբար խոշոր կենդանիներից, հայտնում է Russia Today-ը:
Այս կարպետն ակնթարթորեն գրավել է գնորդների ուշադրությունը և շուտով վաճառվել է 1000 դոլարով:
Սակայն ոչ բոլոր օգտատերերն են հավանություն տվել «կարպետին»: Կենդանիների պաշտպաններն այն «սարսափելի անճաշակ» են անվանել:
Ամբողջ կյանքում սատկած կենդանիների դիակների հետ աշխատած Լանքասթերը պատմել է, որ սատկած շեկ կատվին գտել է ճամփեզրին, սակայն մինչ այս, կատուների և շների հետ չի աշխատել՝ վախենալով վիրավորել այդ կենդանիներին սիրողների զգացմունքները:










