Ամենագեղեցիկ Maserati-ն 15 տարի մոռացության է մատնվել խորդանոցում
Լոնդոնում մայիսին կայանալիք աճուրդի շրջանակներում վաճառքի կհանվի իրական «գանձ», որը կորել է և 15 տարի անց կրկին հայտնաբերվել, գրում է auto.vesti.ru կայքը։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 1968-ի արտադրության Maserati Ghibli մեքենային, որը պատկանել է մի հարուստ բրիտանացի գործարարի, ով բավական գաղտնի կյանք է վարել։
Նրա մահից 15 տարի անց գործարար ժառանգները պարզել են, որ նրան պատկանող դատարկ շինություններից մեկում այդքան ժամանակ պահված է եղել լեգենդար Maserati Ghibli –ն, որը համարվում է իտալական ավտոբրենդի ամենագեղեցիկ մոդելը։
Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն առնվազն 20 հազար դոլարով վաճառել այս մեքենան։










