Մեխիկոյի քաղաքապետը կտուգանվի՝ աշխատանքից բացակայելու համար

09:56 • 22.03.13

Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան կտուգանվի մի քանի օր աշխատանքից բացակայելու համար, որոնք նա անցկացրել է Վատիկանում՝ Հռոմի պապի գահակալության արարողությանը մասնակցելու համար, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի ներքին գործերի նախարար Էկտոր Սերրանո Կորտեսին։

 

Ըստ նախարարի՝ կան փաստաթղթային վկայություններ, որ քաղաքապետն աշխատանքից բացակայելու թույլտվություն չի ստացել և մի քանի օր անց է կացրել Եվրոպայում, ինչպեսև նրան ուղեկցող օգնականները։

 

Կորտեսը պարզաբանել է, որ ճանապարհածախսը կատարվել է Մանսերայի անձնական միջոցների հաշվին։ Նա նաև հաստատել է, որ քաղաքապետը Պապի գահակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել Վատիկանից։ Ավելի վաղ Մանսերան ասել էր, որ իր ճանապարհածախսը չի կատարվի Մեխիկոյի բյուջեի հաշվին։

 

Մանսերան դեռ չի վերադարձել Մեքսիկա, ըստ լրատվամիջոցների՝ Վատիկանից հետո նա մեկնել է Իսպանիա, իսկ վերադարձը նախատեսված է այսօր։