Հրվ. Կորեայում այս շաբաթվանից կարգելվի կարճ կիսաշրջազգեստներ կրելը
Այս շաբաթ Հարավային Կորեայում օրենքի ուժ կստանա կանանց կարճ կիսաշրջազգեստներ կրելն արգելող որոշումը, որը բուռն քննադատություների է ենթարկվել հայտնի մարդկանց և արվեստագետների կողմից, գրում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է , որ նրանք, ովքեր կխախտեն օրենքն ու հասարակական վայրերում նման տեսքով կներկայանան, կտուգանվեն 50 դոլարով։
Նախատեսված է, որ այս շաբաթ փաստաթուղթը կստորագրի Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հենը, ով երկրի պատմության ընթացքում առաջին կին նախագահն է։ Պարբերականն ընդգծում է, որ Կին Հենի հոր նախագահության տարիներին ևս Հարավային Կորեայում արգելվել են կարճ կիսաշրջազգեստները։
Ընդդիմության ներկայացուցիչներն, իրենց հերթին, նշել են, որ այս օրենքը ոտնահարում է մարդու ինքնադրսևորման իրավունքը։










