Nokia-ի ղեկավարը եթերում կոտրել է iPhone-ը (տեսանյութ)
Nokia-ի ղեկավար Սթիվեն Էլոփը լրագրողի ձեռքց խլել և կոտրել է iPhone-ը հեռուստահաղորդման նկարահանման ժամանակ, հայտնում է Russia Today-ը:
Ֆիննական հեռուստաընկերությանը գլխավոր տնօրեն Էլոփը հյուր է գնացել առաջիկայում թողարկվելիք Nokia Lumia-928 հեռախոսը քննարկելու համար: Լրագրողը շարունակ հարցրել է, թե այդ ընկերությունը ե՞րբ հայտնի հեռախոս կթողարկի, ապա փորձել է նրան «բարկացնել» Apple-ի սմարթֆոնով:
Հաղորդավարի ձեռքում մրցակցի արտադրանքը տեսնելով՝ Nokia-ի ղեկավարը iPhone-ն ինչ-որ խայտառակություն է անվանել, ապա խլել է և գետնին հարվածելով կոտրել: Փոխարենը Էլոփը խոստացել է լրագրողին Nokia-ից սուպերհեռախոս նվիրել:
Lumia-928-ի թողարկումը սպասվում է այս տարվա ապրիլին:










