Գերմանիայում լրտեսության մեղադրանք է ներկայացվել ՆԱՏՕ-ի աշխատակցին
Գերմանիայի դաշնային դատախազությունը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ՆԱՏՕ-ի աշխատակիցներից մեկին, ով աշխատում է Ռամշտայնի ավիաբազայում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Առայժմ չի նշվում, թե որ երկրի հետախուզության օգտին է աշխատել մեղադրյալը: Իրավապահների տվյալներով՝ այդ տղամարդը Ռեյնանդ-Փֆալցից է և փորձել է գաղտնի ռազմական տվյալների տիրանալ: Որոշ տվյալներով՝ նա ծրագրավորող է և ձերբակալված է եղել դեռևս անցած տարվա օգոստոսին: Իսկ գաղտնի տվյալները վերաբերում են պետական գաղտնիքների:
Ռամշտայնի բազան ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ամենախոշոր բազան է ՝ ԱՄՆ-ի տարածքից դուրս:










