Սմարթֆոնի նոր հավելվածը «գտնում է» մոտակա ազատ կայանատեղին ու ցույց տալիս ճանապարհը

14:11 • 22.03.13

Բրիտանացի մասնագետները ստեղծել են նոր հավելված, որը նախատեսված է առավելապես վարորդների համար։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այս հավելվածը վարորդին ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում մոտակա ազատ կայանատեղին և  ինչպես կարելի է հասնել այդտեղ։

 

Սակայն Parking կոչվող հավելվածի լիարժեք աշխատանքի  համար անհրաժեշտ է կապ ստեղծել տվյալ քաղաքի ավտոկայանատեղիների հետ՝  հատուկ սենսորների ներկառուցման եղանակով։ Հավելվածն արդեն գործում է Մեծ Բրիտանիայում։ Երկրի խոշորագույն քաղաքների 200-ից ավելի ավտոկայանատեղիներում ներկառուցվել են այդպիսի սենսորներ։

 

Հավելվածի հեղինակները նշում են, որ այն կօգնի կրճատել ածխածնի արտանետումները մթնոլորտ, քանի որ վարորդներն ավելի քիչ մեքենա կվարեն ազատ կայանատեղի գտնելու համար, հետևաբար՝ ավելի քիչ քանակությամբ վնասակար արտանետումներ կլինեն։
 

Սմարթֆոնի նոր հավելվածը «գտնում է» մոտակա ազատ կայանատեղին ու ցույց տալիս ճանապարհը