Երևանաբնակ 3 սիրիահայ թունավորվել են շմոլ գազից

10:29 • 22.03.13

Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարտի 21-ին՝ ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Էմինեսկու 2-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել Սիրիայի Արաբական Հանրապետության 3 քաղաքացի:
 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ի սահմաններում, նրանք նշված հասցեում ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով վատ են զգացել, ապա շտապօգնության խմբով տեղափոխվել հիվանդանոց:
 

Կատարվում է հետաքննություն: