Մյունխենում Rolls-Royce-ի առաջին ցուցահանդեսն է բացվել (լուսանկարներ)
Մյունխենի (Գերմանիա) BMW-ի թանգարանում օրերս տեղի է ունեցել իր տեսակի մեջ յուրահատուկ իրադարձություն՝ Rolls-Royce Motor Cars-ին նվիրված առաջին ցուցադրությունը, հայտնում է buro247.ru-ն։
Միջոցառումը ազդարարում է ապրանքանիշի վերածնունդը BMW Group ընկերության կազմում։ Ցուցահանդեսի բացումը համընկնում է ևս մեկ ոչ պակաս կարևոր ամսաթվի հետ. այս տարի լրանում է ընկերության հիմնադիր Հենրի Ռոյսի ծննդյան 150-ամյակը։
Ցուցահանդեսը ներկայացված է ժամանակային հերթականությամբ, ինչը թույլ է տալիս հետևել բրենդի զարգացման պատմությանը։ Ցուցադրության նմուշների շարքում ներկայացված են 15 Rolls-Royce ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են 1907-2012թթ. ընթացքում։
Բացի մեքենաները տեսնելու և ընկերության պատմությանը հետևելու հնարավորությունից այցելուներ ըհնարավորություն կունենան ուսումնասիրել Rolls-Royce-ը զարդարող արձանիկի՝ Spirit of Ecstasy-ի կերպարանափոխությունները։
Լրացնում են ցուցադրությունը բրիտանական լյուքս դասի այլ արտադրողների արտադրանքներ՝ հագուստ, կոշիկ, ժամացույց, կաշվե իրեր և այլն։
Ցուցահանդեսը բացել է իր դռները մարտի 21-ին և կտևի մինչև 2014թ. մարտի վերջ։















