Հալաբյան փողոցում վրաերթի են ենթարկել 16-ամյա մի տղայի և դիմել փախուստի
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 21-ին՝ ժամը 21.30-ին, հաղորդում է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող մանկական սրճարանի մոտ սպիտակ «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա մի տղայի։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:










