Սարի թաղում վրաերթի են ենթարկել 11-ամյա աղջկա

10:37 • 22.03.13

«Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 21-ին՝ ժամը 15.50-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհի Սարի թաղի 1-ին շարքի թիվ 13 տան մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա։

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Կատարվում է քննություն: