Զինծառայողը վիրավորվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով

20:42 • 22.03.13

Մարտական դիրքում, նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում), գլխի շրջանում վիրավորում է ստացել Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, ում տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողը 1985թ-ի ծնված Սարգիս Արմենի Կարապետյանն է, ով դասակի հրամանատարի տեղակալ է, կոչումով՝ սերժանտ:

 

 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում։ Ըստ նրա, ավելի մանրամասն տեղեկություն ՊՆ-ն կհայտնի ավելի ուշ։