Վատիկանում տղամարդը փորձել է ինքնասպան լինել Սբ Պետրոսի տաճարի գմբեթից
Վատիկանում տղամարդը փորձել է ցած նետվել Սբ Պետրոսի տաճարի գմբեթից, հայտնում է HTB-ն՝ տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով:
Տղամարդը նախ սպառնալիքներ է հնչեցրել տաճարի գմբեթից, սակայն հաջողվել է նրան բարեհաջող ցած իջեցնել:
Նախնական տվյալներով՝ նա 50-ամյա ալբանացի է: Նրա քայլի պատճառն անհայտ է, քանի որ պահանջներ չի ներկայացրել: Այժմ նա ցուցմունք է տալիս Վատիկանի ժանդարմերիայում:
Российская Газета-ն նույն առիթով հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հռոմի պապի և Վատիկանում դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Գմբեթի բարձրությունը 128 մ է։ Կաթոլիկների գլխավոր տաճարը բազմիցս ակցիաների թատերաբեմ է դարձել:










