Բանգլադեշում հուժկու տոռնադոն 10 մարդու կյանք է խլել, մոտ 500-ը վիրավորվել են
Առնվազն 10 մարդ է զոհվել և 500-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ այսօր Բանգլադեշի արևելյան մասում տեղի ունեցած ավերիչ մրրկահողմի հետևանքով, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած ուժգին տոռնադոն մեծ ավերածություններ է գործել՝ հողին հավասարեցնելով մեծաթիվ տներ, արմատախիլ անելով ծառեր և տապալելով հոսանքակիր սյուները:
Զոհվածների թվում կա նաև մեկ երեխա:










