Առաջին անգամ թռիչք է կատարվել Արեգակնային համակարգից դուրս
Ավելի քան 35 տարի առաջ արձակված «Վոյաջեր-1» տիեզերական հետազոտական սարքը, ըստ երևույթին, լքել է Արեգակնային համակարգի սահմանները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Պայմանականորեն ընդունված է համարել, որ Արեգակնային համակարգն ավարտվում է Նեպտունով: Նրանից ավելի հեռու գտնվող Պլուտոնը 2006-ին գաճաճ մոլորակ էր ճանաչվել:
«Վոյաջերը» բաց էր թողնվել 1977-ի սեպտեմբերի 5-ին՝ Արեգակնային համակարգի արտաքին մոլորակներ այցելելու նպատակով:
Geophysical Research Letters ամսագրի տվյալով՝ 2012-ի օգոստոսի 25-ի դրությամբ «Վոյաջերը» գտնվել է Արեգակից մոտ 20 մլրդ կմ հեռավորության վրա:










