Ջրի միջազգային օրը նշանավորվել է «զուգարանային արշավով»

16:34 • 22.03.13

ՄԱԿ-ը նոր արշավ է սկսում, որով աղքատ երկրներում վերացվելու է զուգարանների և «կարիքները բացօթյա հոգալու» մասին խոսելու «մահացու տաբուն», հայտնում է Al Jazeera-ն:

 

Այս կերպ ՄԱԿ-ը կնշանավորի այս տարի Ջրի համաշխարհային օրը: Նախատեսվում է, որ այս արշավի միջոցով կկրճատվի ջրային խնդիրներից ամեն օր մեռնող երեխաների թիվը, որը կազմում է օրական 3.000 հոգի: Երևույթն անվանվում է «լուռ աղետ»:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր աշխարհում զուգարան չունի 2,5 մլրդ մարդ:

ՄԱԿ-ն իր առաջ խնդիր է դրել մարդկության ջրային խնդիրները լուծել մինչև 2075-ը: