Մողեսի 2 նոր տեսակ է հայտնաբերվել, 1-նն անվանակոչվել է Աբու Դաբիի արքայազնի անունով
Պերուում մողեսի 2 նոր տեսակ է հայտնաբերվել, հայտնում է Huffington Post-ը: Խոսքը գունագեղ մողեսների մասին է, որոնք գտնվել են Անդերի լեռների անտառների քիչ հետազոտված տեղանքում՝ Պերուի հյուսիս-արևելքում:
Շնորհիվ իրենց կանաչ, դեղին և շագանակագույն գունազարդման՝ այս կենդանիները «լուծվում են» անտառի մեջ: Երկուսն էլ պատկանում են անտառային մողեսների խմբին, որոնց թիվն աշխարհում շատ քիչ է: Այս տեսակների հայտնաբերումով Պերուն դառնում է ամենաշատ անտառային մողեսներով երկիրն աշխարհում:
Մողեսներից մեկը ստացել է Enyalioides azulae լատինական անվանումը՝ այն արգելանոցի տարածքի անունով, որտեղ հայտնաբերվել է:
Երկրորդ մողեսն անվանակոչվել է ի պատիվ հետազոտությունը հովանավորած շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ-Նայմանի՝ Աբու Դաբիի գահաժառանգի անունով, որն Արաբական Միացյալ Էմիրությունների գերագույն գլխավոր հրամանատարն է:










