Չինաստանի նոր նախագահն իր առաջին այցը կկատարի Ռուսաստան
Չինաստանի նոր ղեկավար Սի Ցզինպինն իր արտասահմանյան շրջագայությունը կսկսի Ռուսաստանից, հայտնում է Эхо Москвы-ն:
Ցզինպինը Ռուսաստանին ու Չինաստանին անվանել է կարևորագույն ռազմավարական գործընկերներ: Անցած տարվա արդյունքներով՝ այդ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 88 մլրդ դոլար:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Պեկինը Մոսկվայի հետ հարաբերությունները համարում է Վաշինգտոնի և Ասիայի մի շարք երկրների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների հետ իր հարաբերություններին հակակշիռ:










