Մոտ ապագայում YouTube-ը կարող է վճարովի դառնալ

01:19 • 22.03.13

Համացանցում ամենահայտնի վիդեոհոսթինգը՝ YouTube-ը կարող է դառնալ վճարովի: Այս տեղեկություններն անուղղակիորեն հաստատել է Google-ի փոխնախագահ Ռոբերտ Կինցլը: Նա զբաղվում է YouTube-ի զարգացմամբ, գրում է Вести.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Լրագրողների հետ զրուցելիս Կինցլը նշել է, որ գրանցման վճարովի ալիքները շատ կարևոր են և կարող են հավելյալ եկամուտ բերել հեղինակներին: Կազմակերպությունում տեղեկացված աղբյուրները չեն բացառում, որ վճարովի գրանցումը կարող է հայտվել արդեն 2013 թվականի երկրորդ կեսում: Ըստ ազդեցիկ cnet.com կայքի, ալիքների դիտման գինը կկազմի ամսեկան 1-5 դոլար:


YouTube-ի լսարանը անցել է 1 միլիարդի սահմանը: 2005 թվականին ստեղծված կայքը վերածվել է վիդեոհոսթինգի ոլորտի իսկական հսկայի: 2006 թվականին Google-ն այս կայքը գնել է 1.76 միլիարդ դոլարի դիմաց: Այդ պահին կայքի լսարանը կազմում էր մոտ 50 միլիոն օգտատեր:
 

Մոտ ապագայում YouTube-ը կարող է վճարովի դառնալ