Դամասկոսում հազարավոր մարդիկ են մասնակցել ազդեցիկ մուսուլման հոգևորականի թաղմանը
Դամասկոսի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել և անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկված, քանի որ ընթանում է սպանված սուննի շեյխ Մուհամեդ ալ-Բութիի հուղարկավորությունը, հայտնում է Al-JAzeera-ն:
Անվտանգության ուժերը փակել են դեպի 8-րդ դարի Օմայանների մզկիթ տանող ճանապարհները, որտեղ անց է կացվում 84-ամյա շեյխի հուղարկավորությունը:
Իշխանամետ հոգևորականը, ինչպես և նրա թոռը և այլ 48 մարդ, սպանվել էր շաբաթվա սկզբին մզկիթի պայթյունի հետևանքով:
Աղբյուրը հայտնում է, որ սգվորները Ալ-Բութիի ու նրա թոռան դագաղները կրել են իրենց ուսերին վանկարկելով՝ Աստված մեծ է: Ալ-Բութին աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցուցակում 23-րդն էր:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հուղարկավորությանը ներկայացնում է նրա նախարարներից մեկը:
Ալ-Ասադը նախօրեին հայտնել էր, որ իր երկիրը մաքրելու է ծայրահեղականներից:










