Հռոմում ընթանում են Բեռլուսկոնիի կողմնակիցների բազմահազարանոց ցույցերը
Հռոմի կենտրոնական հրապարակներից մեկում ընթանում են Իտալիայի բյուրոկրատական, հարկաբյուջետային և դատական ճնշման դեմ բազմահազարանոց ցույցեր, որոնք կազմակերպել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարած «Ազատության ազգ» կուսակցությունը։
Հղում կատարելով RaiNews 24-ին՝ Риа Новости-ն տեղեկացնում է, որ ցույցերին մասնակցում է շուրջ 50 000 մարդ:
Ցույցի մասնակիցների շրջանում հիմնականում գերիշխել է «ձեռքներդ հեռու Սիլվիոյից» կարգախոսը:
Հիշեցնենք, Բեռլուսկոնիի դեմ Իտալիայում միանգամից մի քանի դատական գործ է սկսվել:
Կուսակցության առաջնորդը հրապարակում ելույթ ունենալիս նշել է, որ իրենց կուսակցության հիմնական առաքելությունը ազատության պաշտպանությունն է:
«Հենց դրա համար ենք մենք այսօր հավաքվել, որպեսզի օգտագործենք մեր անվերապահ իրավունքը, որը երաշխավորված է բոլոր ժողովրդավարություններով՝ անցկացնել ցույցեր այն բաների դեմ, որոնք մեզ դուր չեն գալիս, կամ պաշպանենք այն ամենը, ինչը մենք պաշտպանում ենք»,- նշել է Բեռլուսկոնին:
Ւր ելույթում նախկին վարչապետը նաև նշել է, որ «Ազատության ազգ» կուսակցությունը պատրաստ է նոր քարոզարշավ սկսել, որպեսզի կարողանա հաղթել հաջորդ ընտրություններին: Ելույթի ժամանակ նա նաև բացասաբար է արտահայտվել իր քաղաքական ընդդիմադիրների մասին:
Բացի այդ, Բեռլուսկոնին անդրադարձել է իտալացի ծովագնացներ Մասսիմիլյանո Լաթորրեի և Սալվատորե Ջիրոնեի Հնդկաստան վերադառնալու հարցին: Նրանց Նյու Դելին մեղադրում է ձկնորսների սպանության մեջ: Նա հայտարարել է, որ Մարիո Մանտիի կառավարությանը չի հաջողվել պաշտպանել իր քաղաքացիներին:










