Կահիրեում 120 մարդ է տուժել անկարգությունների հետևանքով

12:28 • 23.03.13

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների և ընդդիմադիրների միջև զանգվածային բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով «Մուսուլմանական եղբայրություն» շարժմանը պատկանող 4 ավտոբուս այրվել է, 120 մարդ՝ վիրավորվել։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, բախումները տեղի են ունեցել «Մուսուլմանական եղբայրության» շտաբ-բնակարանի մոտ։
Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ՝ անկարգություններին վերջ դնելու համար։

 

Բախումները կողմերի միջև սկսվել են այն բանից հետո, երբ ակտիվիստները քայլերթ են կազմակերպել դեպի «Մուսուլմանական եղբայրության» շտաբ-բնակարան և քարեր նետել այն հսկող իրավապահների և շարժման անդամների ուղղությամբ։