Չինաստանում պատահարի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել է

09:34 • 23.03.13

Չինաստանի հարավարևմտյան հատվածում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 35-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ հղում կատարելով Синьхуа-ին։


Արգելակման համակարգում եղած անսարքության պատճառով բեռնատարը մայրուղու վրա հարվածել է մեկ այլ մեքենայի, այնուհետև մարդատար ավտոբուսի։


Վթարի պահին ավտոբուսի մեջ եղել է 45 մարդ՝ այդ թվում 3 երեխա։