Վրացի պատգամավորներին թույլատրվել է նիստերին ներկայանալ ազգային հագուստով
Վրաստանի խորհրդարանը պարտավորեցրել է պատգամավորներին աշխատանքային ժամերին կրել գործնական կամ ազգային կոստյում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Грузия Online-ին։ Համապատասխան ուղղումները խորհրդարանի աշխատանքային կանոնադրությունում ընդունվել են ուրբաթ, երրորդ և վերջնական ընթերցմամբ։
Օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ ընդամենը մեկը։ Դրանք ուժի մեջ կմտնեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից ստորագրվելուց հետո։
Կանոնադրության նախորդ խմբագրումն օրենսդիրներին պարտավորեցնում էր կրել բացառապես գործնական կոստյումներ։ Նորամուծության հեղինակը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Բիձինա Գուջաբիձեն է։ Նա և իր համախոհներն արդեն մի քանի անգամ նիստերի են եկել ազգային հագուստով։










