Կիպրոսում տղամարդը գնդակահարել է հարևանին և կրակ բացել սուպերմարկետում

19:19 • 23.03.13

Կիպրոսում 33-ամյա տղամարդը G3 ավտոմատով գնացել է հարևանի տուն և գնդակահարել 55-ամյա հարևանին և ծանր վիրավորել նրա 28-ամյա որդուն, հայտնում է РИА Новости-ն:


Մարդասպանը գույքային տարաձայնություններ է ունեցել զոհի հետ: Սակայն այդ հաշվեհարդարից հետո նա գնացել է մոտակա սուպերմարկետ և վիրավորել 2 պատահական անձանց:


Նույն սուպերմարկետի մեկ այլ հաճախորդ հոսպիտալացվել է սրտի նոպայով։


Հարձակումներ իրականացրած անձը փախել է, այժմ նրան որոնում է ոստիկանությունը: