Կիպրոսի նախագահը մեկնում է Բրյուսել՝ խորհրդակցությունների
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր Բրյուսել կմեկնի՝ Եվրոպական Միության և Եվրախմբի ղեկավարության հետ խորհրդակցությունների։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է բրիտանական BBC ռադիոկայանը։
Անաստասիադիսին կուղեկցեն Կիպրոսի խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները։
BBC-ի տվյալների համաձայն՝ կիրակի Եվրախմբի՝ եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների, և Կիպրոսի պատվիրակության հետ համատեղ նիստ կանցկացվի։
Միևնույն ժամանակ, մինչ Անաստասիադիսի՝ Բելգիայից վերադառնալը,Կիպրոսի խորհրդարանը հետաձգել է 100.000 եվրոն գերազանցող բանկային ավանդների հարկի սահմանման մասին օրինագծի քվեարկությունը։










