Սիրիայի հարավում ապստամբները ռազմավարական բազա են գրավել

17:19 • 23.03.13

Սիրիայի հարավում ապստամբները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր ռազմաբազա, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ակտիվիստների հայտարարությունը:

 

Հայտարարությունն իրենց կայքում տարածել են նաև «Յարմուկի նահատակների բրիգադ» ապստամբ խմբի ներկայացուցիչները. նրանք հայտնել են, որ մի քանի ապստամբներ հարձակվել և ազատագրել են 16 օր շարունակ պաշարված 38-րդ դիվիզիոնի պաշտպանական բազան: Նրանք պնդում են նաև, որ սպանել են բազայի հրամանատարին:

 

Բազան գտնվում է Դարաա նահանգում՝ մի հատվածում, որը Դամասկոսը կապում է հարևան Հորդանանի հետ:
Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ մարտիկների թվում «Ալ-Կաիդայի» հետ գործակցող «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալներ են եղել: