Կրեմլում այս տարի առաջին անգամ անջատել են լույսերը (ուղիղ հեռարձակում)
Էլեկտրաէներգիայի խնայողության ժամը հասել է Մոսկվա և այդ առիթով Կրեմլում այս տարվա մեջ առաջին անգամ հանգցրել են լույսերը, հայտնում է Russia Today-ը՝ ներկայացնելով վիդեոկապ:
РИА Новости-ն հայտնում է, որ Մոսկվայում իրենց լույսերն անջատել են ընդհանուր առմամբ 90 շինություններ և կամուրջներ:
«Երկրի ժամ» անունով հայտնի այդ միջոցառումը անց է կացնում Վայրի բնության ,իջազգային հիմնադրամը: Ակցիայի նպատակն է 1 ժամով դադարեցնել էներգիայի սպառում պահանջող բոլոր սարքավորումների աշխատանքը:
Այս ակցիային են միացել աշխարհի 35 խոշոր և 400 այլ քաղաքներ:










