Ինքնակոչ շվեյցարացի բժիշկը 16 մարդու վարակել է ՁԻԱՀ-ով

00:19 • 23.03.13

Շվեյցարական դատարանի առաջ է կանգնել մի մարդ, որը մեղադրվում է իրեն դիմած հիվանդներին միտումնավոր վարակելու համար, հայտնում է RT-ն: Ընդ որում՝ տղամարդը խաբեությամբ բիոէներգոթերապեվտ է ներկայացել և ասեղաբուժությամբ զբաղվել:


Տղամարդու անունը չի հրապարակվում, սակայն տուժածների մեծ մասը երաժշտական դպրոցի սաներ են: Միջադեպը տեղի է ունեցել 2001-2005թթ ընթացքում: Իր հիվանդներին ՁԻԱՀ-ի վարակակիր ասեղներով բուժող մարդը, ընդ որում, լրիվ առողջ է և հերքում է բոլոր մեղադրանքները:


Շվեյցարիայում նման հանցագործությունների համար 5-10 տարվա ազատազրկում է սպառնում:
 

Ինքնակոչ շվեյցարացի բժիշկը 16 մարդու վարակել է ՁԻԱՀ-ով