Ընկերուհուն տպավորելու համար ամերիկացին կեղծ դանակահարություն է կազմակերպել
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգից մի տղամարդ կեղծ դանակահարություն է կազմակերպել, որպեսզի տպավորի այն կնոջը, ում հետ հանդիպելիս է եղել, հայտնում է Fox News-ը:
Ջեֆրի Թայլեր Սիգել անունով 26-ամյա տղամարդն անցած շաբաթ զբոսանքի է հրավիրել ընկերուհուն, որի ժամանակ նրանց վրա հարձակվել է մեծ դանակով զինված մի տղամարդ: Նա պահանջել է, որպեսզի Սիգելը հեռանա, իսկ ընկերուհին մնա: Ընկերուհին անմիջապես փախել է, նույնը քիչ անց արել է նաև հարձակվողը՝ դանակի 2 հարված հասցնելով Սիգելին:
Ընկերուհին ոստիկանություն է կանչել, սակայն նրանք ոչինչ չեն հայտնաբերել: Ընկերուհին հիշել է, որ հարձակումից առաջ ընկերը SMS-ներ է գրել և «շատ նյարդայնացած» է եղել:
Ոստիկանները խոստացել են գործ չհարուցել, եթե Սիգելն ամեն ինչ պատմի, նա էլ պատմել է, որ հարձակվողն իր ընկերն է, իսկ հարձակումը կազմակերպել է, վերքերն ինքն է իրեն հասցրել, քանի որ կարծել է, թե այդպես ավելի շատ շանսեր կունենա այդ կնոջ հետ: Կինն ասել է, թե կատարվածը «մի հերոսական բան չէ»:










