Ֆրանսիան հաստատել է, որ Մալիում սպանվել է «Ալ-Կայիդայի» առաջնորդներից մեկը
Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ սպանվել է «Ալ-Կայիդայի» հյուսիսաֆրիկյան ճյուղի առաջնորդներից Աբու Զեյդը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանց հաջողվել է իրականացնել մահացածի ԴՆԹ-ի անալիզներ:
Չադի նախագահ Իդրիս Դեբին դեռևս մարտի սկզբին հայտարարել էր հրամանատարի սպանության մասին, սակայն այդ ժամանակ հնարավոր չէր ճշտել տեղեկությունների իրականությունը:
Ըստ Ֆրանսիայի իշխանությունների, Աբու Զեյդի մահը կարևոր քայլ էր Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարում:










