Հռոմի պապը Կաստել-Գանդոլֆոյում է՝ իր նախորդի հետ հանդիպման նպատակով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կաստել-Գանդոլֆո քաղաքում գտնվող պապական ամառային նստավայրում է՝ նախկին Հռոմի պապի հետ հանդիպման նպատակով, հայտնում է Gazeta-ն:
Հենց Կաստել-Գանդոլֆոյում է հանգրվանել Բենեդիկտոս 16-րդը՝ փետրվարի 28-ին պապական գահից հրաժարվելուց հետո:
Associated Press-ը հայտնում է, որ քաղաքային հրապարակում հավաքվել է մարդկանց բազմություն, որը չի ցանկանում բաց թողնել աննախադեպ հանդիպումը Հռոմի պապի և պատվո պոնտիֆիկոսի միջև, որին արդեն իր աշխարհիկ անունով են դիմում՝ Յոզեֆ Ռատցինգեր:
Նախկինում՝ Հռոմի պապ ընտրվելուց հետո, Ֆրանցիսկոսը Ռատցինգերի հետ խոսել է հեռախոսով:
Փետրվարի 11-ին հայտնելով իր հրաժարականի մասին՝ 85-ամյա Ռատցինգերը խոստացել էր «լիովին հնազանդություն և հարգանք» իր հաջորդին:










