Apple-ի և Samsung-ի պայքարին միանում է նաև Google-ը. ընկերությունը ևս պատրաստվում է «խելացի» ժամացույց ստեղծել
Ամերիկյան Google ընկերության մասնագետները ներկայում աշխատում են նոր սերնդի ժամացույցների ստեղծման ուղղությամբ, որը կկարողանա մրցել Apple-ի և Samsung-ի՝ այդքան խոսված, բայց դեռևս չտեսնված «խելացի» ժամացույցների հետ։
Ինչպես նշում է The Telegraph-ը, կրելի ժամացույցները, որոնք իրենց մեջ կներառեն սմարթֆոնի մի շարք հատկանիշներ, դարձել են վերջին շրջանի ամենաշատ քննարկվող թեման։ Ամեն ինչ սկսվեց Apple-ի iWatch-ի շուրջ ծագած խոսակցություններից, ինչից հետո հարավկորեական Samsung-ը հաստատեց iWatch-ի մրցակից ժամացույց ստեղծելու մտադրության մասին։ Իսկ հիմա էլ տեղեկատվական տեխնոլոգիաների հսկաների պայքարին միանում է նաև Google-ը։
Ըստ Financial Times-ի ունեցած տվյաների՝ անցած տարի Google-ն արտոնագրել է «խելացի» ժամացույցի համար նախատեսված հավելվածներից մեկը, ինչը վկայում է, որ ընկերությունը մի քանի ամիս առաջ արդեն մտադիր է եղել ներքաշվել ժամացույցների պայքարում և հետաքրքրված է «ապագայի ժամացուցով»։
Լուսանկարում Google-ի ֆուտուրիստիկ ժամացուցի գծապատկերներն են.
















