«Ժառանգության» առանցքային դեմքերը չգիտե՞ն՝ Ր. Հովհաննիսյանի երդմնակալությանը քահանա սպասարկելու է, թե ոչ

16:37 • 23.03.13

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը որևէ տեղեկություն չունի այն մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի սպասվելիք երդմնակալության արարողությանը քահանա լինելո՞ւ է, թե ոչ:

«Ես նման տեղեկատվություն չունեմ»,- Tert.am-ին ասաց Ռուբիկ Հակոբյանը։


Ինչպես «Հրապարակ»-ի աղբյուրներն են տեղեկացրել ՝ սպասվելիք երդմնակալության արարողությունը Հանրապետության հրապարակում կատարելու է Ղևոնդ քահանան:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն էլ ասելով, որ չի կարող այդ հարցին մեկնաբանություն տալ, խորհուրդ տվեց այս մասին հարցնել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից: Սակայն պարոն Մարտիրոսյանն այսօր չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: