Հյս. Իռլանդիայում վնասազերծվել է G8-ի անցկացման վայրի մոտ տեղադրված ռումբը
Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանները վնասազերծել են Ֆերմանագ նահանգում գտնվող ռումբը։ Մեքենան, որի մեջ տեղադրված է եղել ռումբը, գտնվել է ոստիկանական բաժանմունքի մոտ, գրում է РБК-ն՝ հղում կատարելով BBC-ի ռուսական ծառայությանը:
Մեքենան, որը կայանվել էր բաժանմունքի հարևանությամբ, առաջացրել է ոստիկանների հետաքրքրությունը, որոնք որոշել են այն տեղափոխել: Դրա շնորհիվ հաջողվել է ռումբը վնասազերծել:
Ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ այս միջադեպի պատասխանատուները չեն կարող լինել այն հասարակության անդամները, որում ձգտում են ապրել Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները:
Հետաքրքիր է, որ միջադեպի վայրը գտնվում էր «Ֆերմանագ դքսություն» հյուրանոցից 20 կմ հեռավորության վրա, որտեղ հուլիսին պետք է կայանար G-8 պետությունների հանդիպումը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում գրոհայինները, որոնք ցանկանում են, որպեսզի Օլսթերը միանա Իռլանդիային, մի շարք քաղաքներում ռումբեր են պայթեցրել:










