Կիմ Չեն Ընը կարգադրել է պատերազմի պատրաստվել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը զորամասերից մեկն այցի ընթացքում հայտարարել է, որ Կորեական ազգային բանակի մարտիկներին անհրաժեշտ է բարձրացնել մարտունակությունը, հայտնում է Взгляд-ը։
Առաջնորդի խոսքով՝ զինծառայողներին «անհրաժեշտ է մարտականին առավելագույնս մոտ վարժանքներ անցկացնել՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից հսկվող տարածքներում հնարավոր գործողության վերսկսումը»։
Կիմ Չեն Ընը, ով հանդիսանում է նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, զորամասի առաջ խնդիր է դրել՝ պատերազմի դեպքում «հարվածներ հասցնել և ոչնչացնել Հարավային Կորեայի ռազմական օբյեկտները»։
Նա վստահություն է հայտնել, որ զորամասի զինվորներն ու սպաները «կապահովեն սոցիալիստական հայրենիքի հուսալի պաշտպանությունը»։










