Նորաստեղծ կայքը հաշվում է, թե օրական քանի անգամ է Մադուրոն հիշատակում Չավեսի անունը

10:48 • 23.03.13

Նոր կայք է ստեղծվել, որը վերլուծում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Նիկոլաս Մադուրոյի հանրային ելույթները և հաշվում, թե որքան հաճախ է նա բոլիվարյան հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսի ազգանունն արտաբերում, հայտնում է Взгляд-ը։

 

Կայքի հեղինակների համաձայն՝ առաջիկա նախագահական ընտրություններում իշխող ուժի թեկնածու Մադուրոն Չավեսի մահից՝ մարտի 5-ից հետո հիշատակել է նրա ազգանունն օրական միջինը 220 անգամ։ Կայքը մանրակրկիտ վերլուծում է Մադուրոյի բոլոր հանրային ելույթները. այս ժամանակահատվածում հանգուցյալ նախագահի ազգանունը հանրային ելույթներում հնչել է մոտ 3.800 անգամ։


Մադուրոյի երկրորդ «հեղինակավոր» խոսքը «կոմանդանտեն» է՝ օրական մոտ 100 անգամ։ Հենց այդպես էին Չավեսին անվանում հայրենիքում։

 

Վենեսուելայում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն ապրիլի 14-ին։ Հիմնական թեկնածուներն են Մադուրոն և ընդդիմության ներկայացուցիչ, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը։