Մարդիկ այժմ ամուսնանում են ամենից ուշ, և դրանից կախված է նրանց եկամուտը. հետազոտություն
Կանայք և տղամարդիկ դեռ երբեք այսքան ուշ չեն ամուսնացել, հայտնում է Business Insider-ը՝ նշելով, որ այժմ նրանք պսակադրվում են միջինը 30 տարեկանում:
Brookings Institution-ն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ում ամուսնությունների վիճակագրության հիման վրա:
Գիտնականները նշել են, որ այս շարժի պատճառն այն է, որ այժմ մարդիկ ամուսական կյանքը ոչ թե «անկյունաքար», այլ «կուլմինացիա» են համարում:
Պարզվել է, որ այժմ կանայք ամուսնանում են միջինը 27, իսկ տղամարդիկ՝ 29 տարեկանում: Եվ սրանից շահում են քոլեջի կրթություն ունեցող կանայք: 30 տարեկանում ամուսնանալով՝ նրանք տարեկան միջինը 18.152 դոլարով ավելի են վաստակում, քան ավելի վաղ ամուսնացողները:
Տղամարդկանց դեպքում, պարզվել է, ավելի շատ գումար են վաստակում, եթե ամուսնանում են 20-30 տարեկանում: Երբեք չամուսնացած տղամարդիկ էլ մասնագիտական ամենաքիչ եկամուտն են ունենում:
Ավելին, ամուսնացած տղամարդիկ (52%), հայտնել են, որ իրենք ավելի գոհ են իրենց կյանքից, քան չամուսնացածները կամ զուգընկերներ ունեցողները (35%) :Այս առումով գրեթե նույն վիճակագրությունն է նաև ամուսնացած և չամուսնացած կանանց դեպքում:










